Դիպլոմներ քննիչի թեկնածուների առաջին խմբի ունկնդիրներին
Մայիսի 6-ին Արդարադատության ակադեմիայում ռեկտոր Սերգեյ Առաքելյանը դիպլոմներ հանձնեց ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց (քննիչների) թեկնածությունների 2025 թվականի ցուցակում ընդգրկված 1-ին խմբի ունկնդիրներին:
Ռեկտորը շնորհավորեց շրջանավարտներին մասնագիտական պատրաստումն ավարտելու կապակցությամբ. «Հարգելի ունկնդիրներ, ցանկանում եմ, որ երբևէ չապրեք հիասթափություն ձեր մասնագիտությունը ընտրելու և դրանով գործունեություն ծավալելու առումով», նշեց ռեկտորը՝ անփորձանք ծառայություն մաղթելով շրջանավարտներին:
Քննիչի թեկնածուների այս խմբում ընդգրկված է 27 ունկնդիր, որոնք մասնագիտական պատրաստում են անցել սույն թվականի փետրվարի 10-ից ապրիլի 25-ը՝ համապատասխան ուսուցման ծրագրով:
Տեսանյութ - https://www.youtube.com/watch?v=n5mRJXuU1EQ
ԵԱՏՄ դատարանի դատավոր Էռնա Հայրիյանի այցն Արդարադատության ակադեմիա
Մայիսի 2-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի դատավոր, ԵԱՏՄ դատարանի նախկին նախագահ Էռնա Հայրիյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրին՝ մեծապես կարևորելով ԵԱՏՄ դատարանի հետ համագործակցության դրական փորձը:
Կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, խոսեցին համատեղ իրականացված և իրականացվող ծրագրերից:
Հանդիպման ավարտին Էռնա Հայրիյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը:
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողների այցն Ակադեմիա
Ապրիլի 25-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ: Ուսանող իրավաբաններ հյուրընկալելու ավանդույթը Արդարադատության ակադեմիայում ձևավորվել է դեռևս 2016 թվականին: Այս անգամ ևս ռեկտոր Սերգեյ Առաքելյանը սիրով ընդունեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի նախաձեռնությունը և հյուրընկալեց ապագա իրավաբաններին:
Ռեկտորը ողջունեց ուսանողներին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց ընդունելությանը, ուսումնառությանը, քննաշրջանի կազմակերպմանը վերաբերող մի շարք հարցերի:
Հանդիպման ավարտին ապագա իրավաբանները խորին շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար, ուսանողներից ոմանք նշեցին, որ ցանկություն ունեն ապագայում դառնալ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր՝ ընդգրկվելով դատավորի, դատախազի կամ քննիչի թեկնածությունների ցուցակներում:
Այցի շրջանակում ուսանողները ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, եղան լսարաններում, դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում, մարզասրահում:
Հարգանքի տուրք՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ապրիլի 23-ի ուշ երեկոյան Արդարադատության ակադեմիայի աշխատակազմը` ռեկտոր Սերգեյ Առաքելյանի գլխավորությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, անմար կրակի շուրջ ծաղիկներ խոնարհեց և հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Այսօր Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցն է։
«Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» վերտառությամբ 3-օրյա դասընթաց Ակադեմիայում
Արդարադատության ակադեմիան Հայաստանի Հանրապետության Ֆրանսիայի դեսպանատան և «Էքսպերտիզ ֆրանս» միջազգային փորձագիտական գործակալության հետ համատեղ ապրիլի 16-18-ը կազմակերպեց «Հայաստանում շրջակա միջավայրի դատական պաշտպանություն» վերտառությամբ 3-օրյա դասընթաց:
Միջոցառման մեկնարկին Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ողջունեց ներկաներին, շնորհակալություն հայտնեց գործընկեր կառույցներին նման արդիական թեմայով դասընթաց կազմակերպելու նախաձեռնության համար՝ կարևորելով բոլորիս կողմից շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ որպես կյանքի իրավունքի առաջնային երաշխիք:
Դասընթացը, որին մասնակցում էին ոլորտում մասնագիտացված դատավորներ, դատախազներ, քննիչներ, ինչպես նաև միջազգային կառույցների և քաղ.հասարակության ներկայացուցիչներ, վարում էին Վերսալի վերաքննիչ դատարանի առաջին նախագահ և Արդարադատության գլխավոր տեսչության նախկին ղեկավար Ժան Ֆրանսուա Բենելը, իրավաբանական գիտությունների դոկտոր և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռ Աբրամովիչը, Էքս ան Պրովանսի դատարանի դատախազ Դելֆին Ագոգեն, պատվավոր դատավոր և բնապահպանական արդարադատության փորձագետ Վենսան Դելբոսը, քրեական իրավունքի և շրջակա միջավայրի իրավունքի փաստաբան Լոռա Մոնիեն, Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանը, Բնապահպանական իրավունքի փորձագետ Օլիմպիա Գեղամյանը:
ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության ներկայացուցիչների այցն Ակադեմիա
Ապրիլի 17-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանության Խորհրդական Միխայիլ Վոժդաևը և դեսպանության երկրորդ քարտուղար Ելենա Միան:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, կարևորեց հայ-ռուսական բարեկամությունն ու արդյունավետ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
Ռեկտորը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, անդրադարձավ միջազգային համագործակցությանը, կարևորեց Ռուսաստանի Դաշնության համապատասխան մարմինների հետ առկա համագործակցության զարգացումը:
Դեսպանության ներկայացուցիչները շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության համար՝ իրենց հերթին պատրաստակամ լինելով էլ ավելի խորացնել առկա համագործակցությունը:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, հյուրանոցում:
Երկօրյա վերապատրաստում՝ մեդիա հաղորդակցության վերաբերյալ
Արդարադատության ակադեմիան Շվեդիայի Ազգային դատարանների ադմինիստրացիայի հետ համատեղ՝ «Հայաստանի դատավորների կարողությունների զարգացում՝ դատական համակարգի նկատմամբ նոր ակնկալիքներին համապատասխանելու և հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով» Շվեդիայի կառավարության կողմից ֆինանսավորվող հայ-շվեդական բազմամյա ծրագրի շրջանակում ապրիլի 11-ից 12-ը Ծաղկաձորում անցկացրեց վերապատրաստում դատավորների համար՝ նվիրված մեդիա հաղորդակցությանը:
Վերապատրաստումն անցկացնում էին ազգային փորձագետ Արփինե Հովհաննիսյանը և նրա՝ ոլորտում հեղինակավոր շվեդ գործընկերները:
Քրեագետների միջազգային միության մոսկովյան բաժանմունքի ղեկավարի այցն Ակադեմիա
Ապրիլի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Քրեագետների միջազգային միության մոսկովյան բաժանմունքի ղեկավար, ՌԴ Արդարադատության նախարարությանը կից հասարակական խորհրդի անդամ, ՌԴ Նախագահին առընթեր կոռուպցիայի հակազդման և քաղաքացիական հասարակության կառույցների հետ փոխգործակցության հարցերով խորհրդի նախագահության աշխատանքային խմբի անդամ Ռուբեն Մարգարյանին:
Ռեկտորը ողջունեց հյուրին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Հյուրը ծանոթացավ նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեց լսարաններով, եղավ դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասենյակում և հյուրանոցում:
ԵՄ փորձագետների այցն Ակադեմիա
Ապրիլի 10-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության ներկայացուցիչներին:
Ռեկտորը ողջունեց հյուրերին և կարևորեց եվրոպական կառույցների ու գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը: Ակադեմիայի պրոռեկտոր Մարգարիտ Ամյանը ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, կատարված, իրականացվող ու նախանշված աշխատանքները, պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին, Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար Արտաշես Խուրշուդյանը ներկայացրեց հեռավար ուսուցման մանրամասները:
Հյուրերը ծանոթացան նաև Ակադեմիայի շենքային պայմաններին, շրջեցին լսարաններով, եղան դատական նիստերի դահլիճում, գրադարանում, մարզասենյակում և հյուրանոցում:
Ֆրանսիայի հեղինակավոր իրավաբանների պատվիրակության այցն Ակադեմիա
Ապրիլի 7-ին Արդարադատության ակադեմիա այցելեց Ֆրանսիայի հեղինակավոր իրավաբանների պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին Փաստաբանների պալատի ղեկավար Պիեռ Լաֆոնտը, Մարդու իրավունքների ինստիտուտի ղեկավար, փաստաբան Ամինե Ֆարաջը, Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Միշել Տիսսեյրը, հայազգի փաստաբան Նաիրա Զորոյանը:
Ռեկտոր Սերգեյ Առաքելյանը ողջունեց հյուրերին, ներկայացրեց Ակադեմիայի գործունեության հիմնական ուղղությունները, պատասխանեց հետաքրքրող հարցերին:
Հյուրերը շնորհակալություն հայտնեցին ջերմ ընդունելության և սպառիչ տեղեկատվության համար:
Այցի շրջանակում Փաստաբանների պալատի նախկին ղեկավար Միշել Տիսսեյրը հանդես եկավ Ակադեմիայում վերապատրաստում անցնող դատավորների համար նախատեսված դասախոսությամբ: