Գիտահետազոտական եվ ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին
Բաժինն իրականացնում է գիտական հետազոտություններ, գիտական և ուսումնական հրատարակություններ, գիտահետազոտական այլ կազմակերպությունների կամ կառույցների հետ համագործակցություն, ուսուցման ծրագրերի, դասավանդման սեղմագրերի և այլ ուսումնամեթոդական նյութերի մշակման և շարունակական նորացման աշխատանքներ, Ակադեմիայի ռեկտորի ներքին և անհատական իրավական ակտերի, ինչպես նաև իրավական այլ ակտերի նախագծերի մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ, ապահովում է ունկնդիրների մասնակցությունը Ակադեմիայում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, մասնակցում է սեմինարների և գիտաժողովների կազմակերպման աշխատանքներին, իրականացնում այլ գործառույթներ:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՆՈՆՆԱ ՄԱՐԱՏԻ
Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
2001թ․, հունիսի 1, ք․ Կապան
Կրթություն
2025 թ.-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա, ԺԲ.00.04 «Դատական իրավունք» մասնագիտությամբ
2023-2025 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, «Քրեական արդարադատություն և փաստաբանություն» մագիստրոսական ծրագիր (գերազանցությամբ)
2019-2023 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ (գերազանցությամբ)
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածուի հայցորդ
Աշխատանքային գործունեություն
2026 թ. օգոստոսի 17-ից առ այսօր Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար
2026 թ. օգոստոսի 17-ից առ այսօր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
2023 թ. նոյեմբերի 24-ից մինչև 2026 թ. օգոստոսի 14 ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի օգնական
2023 թ. մայիսի 10-ից մինչև 2023 թ. նոյեմբերի 24 Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատական նիստերի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար
2022 թ. սեպտեմբերից մինչև 2023 թ. հունիս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի իրավախորհրդատու
Օտար լեզուների իմացություն
անգլերեն, ռուսերեն