Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

1

ԵԽ «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար» ծրագիր

Եվրոպայի խորհրդի HELP (Human Rights Education for Legal Professionals- «Մարդու իրավունքների կրթություն իրավական ոլորտի մասնագետների համար») ծրագիրը կոչված է աջակցելու ԵԽ 47 անդամ երկրներում դատավորների, դատախազների և իրավական ոլորտի մասնագետների առօրյա աշխատանքում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի դրույթների ազգային մակարդակով կիրառմանը, դրա շուրջ մասնագիտական պատրաստվածության մակարդակի բարձրացմանը:

HELP-ը օնլայն անվճար հարթակ է, որը թույլ է տալիս ծանոթանալ ՄԻԵԿ-ի վերաբերյալ ուսուցողական նյութերին ու հնարավորություններին: Նյութերը ստեղծվել և հարստացվել են ծրագրի շրջանակներում և թարգմանված են անդամ պետությունների լեզուներով: Այդ նյութերն իրենց մեջ ներառում են ՄԻԵԿ-ի մեթոդաբանության և հիմնարար սկզբունքների վերաբերյալ ուսումնական ձեռնարկներ, ինչպես նաև ուղեցույցներ, օրինակելի ուսումնական ծրագրեր, դասընթացների օրինակներ, գործերի ուսումնասիրություններ, առանձին հետազոտություններ, էլեկտրոնային ուսուցման դասընթացներ, որոնք նվիրված են ՄԻԵԿ -ի տարբեր հոդվածներին ու թեմաներին: Կայքը միաժամանակ առցանց հեռաուսուցման հնարավորություն է ընձեռում, ինչպես նաև միջոց է հանդիսանում իրավական ոլորտի մասնագետների շրջանում մարդու իրավունքների հիմնախնդիրների վերաբերյալ բանավեճերի ու քննարկումների ծավալման համար: