loading
1

Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդ

Արդարադատության ակադեմիայի և Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի միջև համագործակցությունն իրավական հիմքի վրա դրվեց 2018 թվականի փետրվարի 8-ին: Արցախի Հանրապետության դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց պատշաճ մասնագիտական պատրաստվածության և վերապատրաստման, ինչպես նաև երկու պետությունների դատական համակարգերի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացման նպատակով Ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գայանե Գրիգորյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին: