loading
1

ԼՂՀ գլխավոր դատախազություն

Արդարադատության ակադեմիայի և ԼՂՀ գլխավոր դատախազության միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվեց 2015թ. ապրիլի 10-ին: Արդարադատության ակադեմիայի ռեկտորը և ԼՂՀ գլխավոր դատախազը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ նպատակ ունենալով իրականացնել ԼՂՀ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում և դատախազների վերապատրաստում, ինչպես նաև նպաստել երկու պետությունների դատախազության համակարգերի ներկայացուցիչների միջև շփումների ակտիվացմանը: