
ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչություն
Արդարադատության ակադեմիայի և ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվեց 2016 թվականի մարտի 9-ին: Հենց այդ օրը Կողմերը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:
Երկկողմ համագործակցությունն ուղղված է ՀՀ-ում ապաստան հայցողների, փախստականների, քաղաքացիություն չունեցող անձանց պաշտպանության հարցում դատական մարմինների դերակատարումն ամրապնդելուն, մասնավորապես՝ դատավորների, դատախազների, քննիչների վերապատրաստման դասընթացների կազմակերպման միջոցով: Նախատեսվում է Արդարադատության ակադեմիայի ուսումնական ծրագրում ներառել փախստականների և քաղաքացիություն չունեցող անձանց առնչվող միջազգային և ներպետական իրավունքի վերաբերյալ դասընթացներ:
Հուշագրի հիմքը հանդիսանում է «Ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում» 2015-2017թթ. տարածաշրջանային ծրագիրը: