
Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտ
Արդարադատության ակադեմիայի և Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի միջև համագործակցությունն իրավական հիմքերի վրա դրվեց 2018 թվականի հունվարի 10-ին:
Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը և Մոլդովայի Հանրապետության արդարադատության ազգային ինստիտուտի տնօրեն Դիանա Սկոբիոալեն ստորագրեցին համագործակցության համաձայնագիր: