Սթրեսի եւ ժամանակի արդյունավետ կառավարման վերաբերյալ տեսական գիտելիքների եւ գործնական հմտությունների ձեռքբերումը մեծ կարեւորություն ունի ՀՀ արդարադատության համակարգի աշխատողների համար: Բանն այն է, որ հուզական եւ ֆիզիկական սպառվածությունը, պատասխանատու որոշումների կայացման բարդությունները, դատավարական վարույթների ընթացքում առաջ եկող հոգեբանական դժվարությունները, գերծանրաբեռնվածությունը, գործերի պլանավորման ու իրագործման հոգեբանական խոչընդոտները, ժամանակի արդյունավետ օգտագործման բարդություններն այսօր էլ ազդում են աշխատակիցների սթրեսակայունության վրա եւ, ըստ այդմ էլ, բացասաբար են անդրադառնում նրանց աշխատանքի արդյունավետության վրա: