Մելիքյան Ռուբեն Նորայրի
Արդարադատության ակադեմիայի առաջին ռեկտոր
Կրթություն և վերապատրաստումներ
2008 թ. Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոց, ԱՄՆ, Միջազգային հարաբերությունների և իրավունքի ուսուցման ծրագիր
2006 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Վերաքննությունը ՀՀ քրեական դատավարությունում» թեմայով
2003-2006 թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոն, ասպիրանտուրա
2001-2003 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, մագիստրատուրա
1997-2001 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, բակալավրիատ
Գիտական աստիճան
2006 թ. Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
Աշխատանքային գործունեություն
2014-2016 թթ. Արդարադատության ակադեմիայի ռեկտոր
2012-2013 թթ. ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2009-2012 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2007-2009 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդական, Քրեական պալատի նախագահի ավագ օգնական
2010 թ.-ից ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դոցենտ
2006-2010 թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի ասիստենտ
2004-2006 թթ. ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի դասախոս
Հրատարակությունների ցանկ
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի հիմնախնդիրներին նվիրված գիտական հոդվածների ժողովածու (համահեղինակությամբ), Երևան, ՀՀ իրավաբանների միություն, 2014, 576 էջ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ (հատոր 2), Ուսումնական ձեռնարկ (համահեղինակությամբ), Երևան, 2013, 488 էջ
Օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անկողմնակալ դատարան. Ստրասբուրգի դատարանի նախադեպային պրակտիկան և Հայաստանի Հանրապետության իրավական համակարգը, Հոդված, Պետություն և իրավունք, թիվ1-2(39-40), 2013, էջեր 3-17
Դատական վերանայման հիմնահարցերի կանոնակարգումը ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագծում, Հոդված (համահեղինակությամբ) Պետություն և իրավունք, թիվ 1(59), Երևան, 2013թ., էջեր 32- 45
ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ (հատոր 1), Գիրք (համահեղինակությամբ), Երևան «Ասողիկ» 2011, 408 էջ
ՀՀ Սահմանադրության մեկնաբանություններ, Մենագրություն (համահեղինակությամբ), Ընդհանուր խմբագրությամբ` Գ. Հարությունյանի, Ա.Վաղարշյանի, Երևան, «Իրավունք» հրատ., 2010թ.
Իրավաբանական գիր և վերլուծություն, 3-րդ հրատ., Գիրք (համահեղինակությամբ), Երևան, «Ասողիկ». 2010, 300 էջ
Դատավորի ձեռնարկ (Գիտագործնական վերլուծություն), Գիրք (համահեղինակությամբ), Երևան «Ասողիկ»2010, 416 էջ
Իրավաբանական գիր և վերլուծություն, 2-րդ հրատ․, Գիրք (համահեղինակությամբ), Երևան, «Հայրապետ» հրատ., 2009, 208 էջ
Օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անկողմնակալ դատարան. Ստրասբուրգի դատարանի նախադեպային պրակտիկան և ՀՀ իրավական համակարգը, Հոդված (համահեղինակությամբ), «Պետություն և իրավունք»,Երևան, 2008, թիվ 1-2 (39-40), էջ 3-18
Իրավաբանական գրագրություն, Գիրք (համահեղինակությամբ), Երևան, «Ասողիկ». 2008, 252 էջ
ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի հայեցակարգային հիմնադրույթները, Հոդված (համահեղինակությամբ), «Պետություն և իրավունք»,Երևան, 2007, N1 (35), էջ 4-21
ՀՀ վճռաբեկ դատարանի գործունեությունը սահմանադրական նոր կարգավիճակի պայմաններում, Հոդված, Պետության և իրավունքի տեսության ու պատմության, Քաղաքացիական իրավունքի և Քրեական իրավունքի ամբիոնների կազմավորման 70-ամյակին նվիրված Գիտաժողովի նյութերի ժողովածու /29 նոյեմբերի 2007 թ./, Երևանի համալսարանի հրատ., Երևան, 2007, էջեր 72-81
Վերաքննությունը ՀՀ քրեական դատավարությունում, Գիրք, Երևան, Երևանի համալս. հրատ., 2007, 200 էջ
Վերաքննության քրեադատավարական ինստիտուտի հասկացությունն ու էությունը, Հոդված, Իրավագիտության հարցեր, ԵՊՀ, 2006, N1-2, էջեր 67-76
Վերաքննիչ բողոքարկման դատավարական կարգը քրեական դատավարությունում, Հոդված, Դատական իշխանություն, ՀՀ դատավորների միություն, 2006, N13-14/78-79, 69-80 էջեր
Վերաքննիչ բողոքարկման առարկան քրեական դատավարությունում, Հոդված, «Պետություն և իրավունք», ՀՀԻՄ, 2006, N1(31), 10-15 էջեր
Վերաքննիչ դատարանում քրեական գործի քննության դատավարական կարգը, Հոդված, Դատական իշխանություն, ՀՀ դատավորների միություն, 2006, N15-16/80-81, 44-50 էջեր
Վերաքննության հիմքերի հասկացությունը, էությունը և դասակարգումը քրեական դատավարություն, Հոդված, «Պետություն և իրավունք», ՀՀԻՄ, 2005, N2(28), 50-55 էջեր
Վերաքննության տեղը և դերը քրեական գործերով դատական ակտերի վերանայման համակարգում, Հոդված, Իրավագիտության հարցեր, ԵՊՀ, 2005, N1, 86-92 էջեր
Արդարադատության մատչելիություն. եվրոպական փորձ և հայաստանյան հիմնահարցեր, Մենագրություն (համահեղինակությամբ), ՀՀ իրավաբանների միություն, Երևան 2005, 96 էջ
Վերաքննիչ վարույթը եզրափակող որոշումների հասկացությունը և տեսակները քրեական դատավարությունում, Հոդված, «Պետություն և իրավունք», ՀՀԻՄ, 2004, N1-2(23-24), 82-89 էջեր
Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների իրավական ձևակերպումը ՀՀ քրեական օրենսգրքի նախագծում, Հոդված, Իրավագիտության հարցեր, ԵՊՀ, 2002, N 1-2
Օտար լեզուների իմացություն
ռուսերեն, անգլերեն
Այլ տեղեկություններ
Ամուսնացած է, ունի 2 որդի: