ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Վահե Ռաֆայելյան

ՀՀ զինվորական դատախազի տեղակալ

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1976թ., հուլիսի 15, ք. Երևան

 

Կրթություն
1993-1998 թթ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
1998-2001 թթ․ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, պետաիրավական բաժանմունքի առկա բաժնի ասպիրանտուրա

 

Գիտական աստիճան
Իրավաբանական գիտությունների թեկնածու

 

Ատենախոսության թեման
«Իշխանությունների տարանջատման սկզբունքը և դրա կիրառումը ժամանակակից պետություններում»

 

Աշխատանքային գործունեություն
2014 թ. մարտի 20-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ
2011-2014 թթ. ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ
2007 թ. փետրվար-սեպտեմբեր ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2008-2009 թթ. ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի խորհրդական
2006-2008 թթ. ՀՀ Ազգային ժողովում խմբակցության իրավական հարցերով փորձագետ
2005-2006 թթ. Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակներում ՀՀ Առողջապահության նախարարության «Առողջապահական ԾԻԳ» պետական հիմնարկում որպես առողջապահության բնագավառի իրավական բարելավման խմբի ղեկավար
2007-2010 թթ. մասնակցություն ՄԱԿ, ԱՄՆ ՄԶԳ և ԵԱՀԿ հայաստանյան ներկայացուցչությունների մի շարք ծրագրերին որպես փորձագետ և խմբի ղեկավար
2003-2012 թթ. մշտական հիմունքներով, իսկ 2012 թ. մինչ օրս համատեղությամբ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնում որպես ասիստենտ
1999-2003 թթ. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության իրավաբանական գլխավոր վարչությունում որպես առաջատար, այնուհետև՝ գլխավոր մասնագետ

 

Պարգևներ
«Մխիթար Գոշ» մեդալ
 «ԱՊՀ ԳԴՀԽ 25-ամյակ» հոբելյանական մեդալ
2019 թ. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է արտահերթ դասային աստիճան
 «ՀՀ դատախազության 100-ամյակ» հոբելյանական մեդալ
«Իրավակարգի ամրապնդման համար» մեդալ
2014 թ. ՀՀ գլխավոր դատախազի հրամանով շնորհվել է արտահերթ դասային աստիճան
2013 թ. դատախազության 95-ամյակի առթիվ ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով

 

Այլ տեղեկություններ
Դասային աստիճանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդական
ՀՀ դատախազության կոլեգիայի անդամ
ՀՀ գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհրդի անդամ
ՀՀ իրավաբանների միության անդամ
Ընդհանուր 5 ուսումնական, գիտագործնական ձեռնարկների և դասագրքի համահեղինակ է և 6 գիտական հոդվածների հեղինակ
Ամուսնացած է, ունի մեկ որդի

img