ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Ռաֆայել Վարդանյան

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1987 թ., 6 հոկտեմբերի, ք. Երևան

 

Կրթություն

2008 թ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ

2010 թ. ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա

 

Գիտական աստիճան, կոչում

Իրավաբանական գիտությունների թեկնածու

 

Աշխատանքային գործունեություն

2021 թ.-ից ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետ

2020-2021 թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական վարչության  պետ

2018-2020 թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետի տեղակալի (հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ)

2014-2018 թթ. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ

2014 թ. ապրիլից-սեպտեմբեր ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության 2-րդ (հատկապես կարևոր գործերի քննության) վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի քննիչ (ի հաշիվ ՀԿԳ ավագ քննիչի) պաշտոնում

2012-2014 թթ.  ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության իրավաբանական խմբի իրավախորհրդատու

2011-2012 թթ. ՀՀ պաշտպանության նախարարության 29632 զ/մ հետաքննչական խմբի պետ

 

Այլ տեղեկություններ

2008-2011 թթ. ծառայել է ՀՀ պաշտպանության նախարարությունում որպես օպերատիվ բաժանմունքի հետաքննիչ (Պայմանագրային զինվորական ծառայող 5 տարի ժամկետով)

Ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար բազմիցս պարգևատրվել է ՀՀ վարչապետի, ՀՀ ոստիկանության պետի, ՀՀ պաշտպանության նախարարի, ՌԴ քննչական կոմիտեի նախագահի և ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամաններով

Ամուսնացած է, ունի մեկ երեխա

img