Արսեն Այվազյան
ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978թ., 23 օգոստոսի, ք.Երևան
Կրթություն
2000 թ. ՀՀ ՆԳՆ բարձրագույն դպրոց
Աշխատանքային գործունեություն
2019 թ.-ից ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
2018-2019 թթ. ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ
2017- 2018 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ
2016-2017 թթ. ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ
2014-2016 թթ. ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ
2013-2014 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության պետ
2009-2013 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետ
2007-2009 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ
2007-2007 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության պաշտոնեական և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ
2006-2007 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության ավագ քննիչ
2002-2006 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնի քննիչ, ավագ քննիչ
2000-2002 թթ. ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի քննիչ
Այլ տեղեկություններ
ՀՀ ոստիկանության պետի և այլ գերատեսչությունների ղեկավարների կողմից բազմիցս խրախուսվել է
Դասային աստիճանը՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական
«Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալ
Ամուսնացած է, ունի երեք երեխա