loading

ԵՂԻԱԶԱՐ ԱՎԱԳՅԱՆ

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1977թ., 15 հուլիսի, ք. Երևան

 

Կրթություն

1994-1999 թթ. Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
2008 թ. Թաֆթս համալսարանի իրավունքի և դիվանագիտության Ֆլետչերի դպրոց (ԱՄՆ)-իրավական ուսմունքների և միջազգային իրավունքի ուսուցման ծրագիր

 

Աշխատանքային գործունեություն  

2023 թվականի ապրիլի 17-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

2016-2023թթ․ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական համագործակցության վարչության պետ
2016 թ․ ՀՀ գլխավոր դատախազության միջազգային համագործակցության և իրավական ապահովման վարչության պետ
2015-2016 թթ. ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ
2012-2015 թթ. ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի ավագ դատախազ
2009-2012 թթ. ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի դատախազ
2007-2009 թթ. ՀՀ գլխավոր դատախազության օտարերկրյա դատական ատյաններում պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազ
2006-2007 թթ. Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների դատախազի օգնական
2005-2006 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ
2003-2005 թթ. ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության վարչության առաջին կարգի մասնագետ

 

Այլ տեղեկություններ

Դասային աստիճանը՝ արդարադատության առաջին դասի խորհրդական
1999-2001 թթ. պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում
Ամուսնացած է, ունի երեք որդի

img