Դատախազության եվ քննչական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժին
Բաժինն աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով․ դատախազների վերապատրաստում, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների վերապատրաստում, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վերապատրաստում, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի քննիչների վերապատրաստում, ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստում, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի պետական ծառայողների վերապատրաստում, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաստում, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստում, դատախազների հատուկ ուսուցում, ՀՀ քննչական կոմիտեի քննիչների հատուկ ուսուցում, ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների հատուկ ուսուցում:
Հասմիկ Ավետիսյան
Դատախազության և քննչական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977 թ., նոյեմբերի 12, ք. Երևան
Կրթություն
1994-1999 թթ. ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
1994 թ. Ալ. Շիրվանզադեի անվան N 21 միջնակարգ դպրոց
Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու
Ատենախոսության թեման
«Մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը՝ որպես անձի սահմանադրական իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման երաշխիք»
Աշխատանքային փորձ
2017 թ. փետրվարից Արդարադատության ակադեմիայի դատախազության և քննչական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար
2014-2017 թթ. Արդարադատության ակադեմիայի առկա ուսուցման վարչության դատախազության հետ կապերի բաժնի պետ
2012-2013 թթ. Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի դասախոս
2008-2013 թթ. ՀՀ «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ ավագ գիտաշխատող
2008 թ. հուլիս-օգոստոս ՀՀ արդարադատության խորհրդի ավագ մասնագետ
2007-2008 թթ. ՀՀ «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ ավագ գիտաշխատող
2005-2007 թթ. ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի գիտական աշխատող
2005 թ. մարտ-ապրիլ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի օգնական
2002-2005 թթ. Գավառի պետական համալսարանի ասիստենտ (համատեղությամբ)
1999-2005 թթ. ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի դատավորի օգնական
Այլ տեղեկություններ
1999 թ.-ից ՀՀ իրավաբանների միության անդամ
Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն
Հրապարակումներ
Հեղինակ և համահեղինակ է 22 գիտական, ուսումնական ձեռնարկների, մենագրությունների, դասագրքերի և գիտական հոդվածների
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու որդի և մեկ դուստր
