Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժին
Բաժինն աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝ դատավորների թեկնածուների հավակնորդների ցուցակում ընդգրկված անձանց մաuնագիտական պատրաստում, դատավորների և դատավորների թեկնածուների ցուցակում գտնվող անձանց վերապատրաստում, վերաքննիչ դատարանում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված՝ իրավագիտության բնագավառում գիտական աստիճան ունեցող անձանց մաuնագիտական պատրաստում, դատական ծառայողների և դատական կարգադրիչների վերապատրաստում, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց վերապատրաստում, դատավորների և դատական կարգադրիչների հատուկ ուսուցում:
Վարսիկ Գրիգորյան
Դատական համակարգի ունկնդիրների ուսուցման կազմակերպման բաժնի ղեկավար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1977թ., օգոստոսի 3, ք. Երևան
Կրթություն
1998-2005 թթ. Երևանի Տնտեսաիրավագիտական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ (բակալավր)
2005 թ. Պետական քննական հանձնաժողովի կողմից պետական նմուշի դիպլոմ իրավագիտության ֆակուլտետ
Աշխատանքային փորձ
2022 թ.-ի հունիսից Արդարադատության ակադեմիայի դատական համակարգի ունկնդիրների կազմակերպման բաժնի ղեկավար
2015-2022թթ.Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
2012-2015թթ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջատար մասնագետ
2008-2012թթ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
2007-2008թթ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ
2003-2007թթ. Արաբկիրի թաղապետարանի իրավաբանական բաժնի գործավար-օպերատոր
Մասնակցություն ծրագրերին
2018թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Համայնքային ծառայողների վերապատրաստման դասընթաց /Վկայական N 257/
2014թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայողների վերապատրաստում (ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ)
2011թ. Համայնքային ծառայողի վերապատրաստում (ընդհանուր և իրավական հարցերի բնագավառ) /ՀԾՎ0033/
2010թ. «Գործարար շփման ունակություններ» դասընթաց (հավաստագիր 1977)՝
«ՀՀ աշխատանքային օրենսգրքի պարզաբանում» թեմայով քննարկման շրջանակում (Հ070)
2005թ. «ՀՀ աշխատանքային օրենսգրքի պարզաբանում» թեմայով քննարկում, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ
Պարգևներ, կոչումներ
2022թ. ՀՀ համայնքային ծառայության երկրորդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան
2016թ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագիր՝ բարեխիղճ աշխատանքի և զարգացման ծրագրերում ունեցած ներդրումների համար
2015թ. Երևանի քաղաքապետի շնորհակալագիր՝ «Էրեբունի-Երևան-2797» տոնակատարության միջոցառումների կազմակերպչական աշխատանքներին մասնակցելու և ներդրած ջանքերի համար
2015թ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագիր՝ ախատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար
2012թ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագիր՝ բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար
2011թ. Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի շնորհակալագիր՝ գործունեության բարձր ցուցանիշների և բարեխիղճ աշխատանքի համար
Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու երեխա
