loading

Տեխնիկատնտեսական բաժին

Բաժինն աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով` շենքային համալիրի պահպանման և վերանորոգման աշխատանքներ, ինժեներական հանգույցների անխափան աշխատանքի ապահովում (էլեկտրական, գազսպասարկման, ջրամատակարարման, հեռախոսային և ինտերնետ կապի), գրենական պիտույքների, տնտեսական և շինարարական ապրանքների, վառելիքի մատակարարման կազմակերպում, համապատասխան ստորաբաժանումների համար անհրաժեշտ ապրանքների բաշխում, շենքի բակային տարածքի բարելավում և կանաչապատում:

 

 

Ալեքսանդր Փիլոսյան

Տեխնիկատնտեսական բաժնի ղեկավար-տնտեսվար

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1958 թ., օգոստոսի 4, Վրաստանի Հանրապետություն, Ախալքալաքի շրջան, գ․ Սուլդա

 

Կրթություն

1980 թ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետ
1975 թ. Սուլդայի միջնակարգ դպրոց

 

Աշխատանքային փորձ

2017թ.-ից առ այսօր Արդարադատության ակադեմիայի տեխնիկատնտեսական բաժնի ղեկավար-տնտեսվար 
2014-2017 թթ. Արդարադատության ակադեմիայի տնտեսվար
1996-2013 թթ. «Պրոֆիտոլդ» ՍՊԸ, ՌԴ, Մոսկվա 
1992-1996 թթ. Հայկոպ հասարակական սննդի կառավարչություն
1980-1991 թթ. ՀԽՍՀ առևտրի նախարարություն 


Պատվոգրեր, շնորհակալագրեր, մեդալներ

Հուշամեդալ, Արդարադատության ակադեմիա
Պատվոգիր, Շնորհակալագիր, Արդարադատության ակադեմիա
Պատվոգրեր, շնորհակալագրեր, ՀԽՍՀ առևտրի նախարարություն

 

Ընտանեկան կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երեք դուստր

img