Սեվակ Հովհաննիսյան
Ռեկտորի խորհրդական
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
10 նոյեմբերի,1976թ., ք. Վայք
Կրթություն
2014-2015թթ. Հայաստանի Հանրապետության Արդարադատության ակադեմիա
1999-2003թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
1995-1999թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ
Աշխատանքային գործունեություն
2024թ. փետրվարից Արդարադատության ակադեմիայի ռեկտորի խորհրդական
2022թ. ՀՀ զինվորական դատախազի տեղակալ
2020-2022թթ. Երևան քաղաքի դատախազ
2020թ. Կոտայքի մարզի դատախազ
2017-2020թթ. Արարատի մարզի դատախազ
2016-2017թթ. ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով վարչության պետի տեղակալ
2016թ. Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի տեղակալ
2015-2016թթ. Երևան քաղաքի դատախազության դատախազ
2011-2015թթ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար
2009-2011թթ. «ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
2006-2009թթ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական և ծրագարամեթոդական վարչության իրավական փորձաքննության բաժնի պետ
2003-2006թթ. ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ
Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն
Այլ տեղեկություններ
1999-2001թթ. ծառայություն ՀՀ զինված ուժերում
ՄԱԿ-ի ընտրությունների աջակցության բաժնի ու Ժողովրդավարության և ընտրությունների աջակցության միջազգային ինստիտուտի (International IDEA) կողմից մշակված BRIDGE` ընտրական վարչարարության ուսուցողական – կրթական ծրագիր (Certificate)
Պարգևներ
ՀՀ վարչապետի հուշամեդալ
Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի մեկ դուստր