Գիտահետազոտական եվ ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժին
Բաժինն իրականացնում է գիտական հետազոտություններ, գիտական և ուսումնական հրատարակություններ, գիտահետազոտական այլ կազմակերպությունների կամ կառույցների հետ համագործակցություն, ուսուցման ծրագրերի, դասավանդման սեղմագրերի և այլ ուսումնամեթոդական նյութերի մշակման և շարունակական նորացման աշխատանքներ, Ակադեմիայի ռեկտորի ներքին և անհատական իրավական ակտերի, ինչպես նաև իրավական այլ ակտերի նախագծերի մշակման համար անհրաժեշտ հետազոտություններ, ապահովում է ունկնդիրների մասնակցությունը Ակադեմիայում անցկացվող գիտահետազոտական աշխատանքներին, մասնակցում է սեմինարների և գիտաժողովների կազմակերպման աշխատանքներին, իրականացնում այլ գործառույթներ:
Անահիտ Գալստյան
Գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
12 հոկտեմբերի 1990թ., ք.Երևան
Կրթություն
2018 թ.-ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2010-2012 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա
2006–2010 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (գերազանցությամբ)
1996–2006 թթ. Երևանի թիվ 195 միջնակարգ դպրոց
Աշխատանքային գործունեություն
2022 թ. հունիսից Արդարադատության ակադեմիայի գիտահետազոտական և ծրագրամեթոդական աշխատանքների կազմակերպման բաժնի ղեկավար
2011-2022 թթ. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական
վարչության դատական գործերի վարման բաժնի գլխավոր մասնագետ
Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն, անգլերեն
Հրապարակումներ
Հեղինակ է մի քանի գիտական հոդվածների
Այլ տեղեկություններ
2022 թ. հունիսից «Բանբեր Արդարադատության ակադեմիայի» գիտագործնական եռալեզու հանդեսի խմբագրական խորհրդի քարտուղար
2019 թ. Հայաստանի ամերիկյան համալսարանում 5-րդ աստիճանի որակավորում
2013-2015 թթ. ՀՀ փաստաբանների դպրոցի ունկնդիր (փաստաբանի արտոնագիր)
Ընտանեկան կարգավիճակ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:
