Հյուրանոց
«Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Ակադեմիայի հյուրանոցային համալիրը (հյուրանոցը) հյուրընկալում է վերապատրաստում անցնող և վերապատրաստման վայրից դուրս մշտապես բնակվող ունկնդիրներին՝ դատավորներին, դատախազներին, քննիչներին, դատական ծառայողներին, դատական կարգադրիչներին, ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտում պետական ծառայողներին, ՀՀ դատախազության աշխատակազմում պետական ծառայողներին: Բացի վերոնշյալ ունկնդիրներից՝ Ակադեմիայի ռեկտորի թույլտվությամբ հյուրանոցից կարող են օգտվել նաև այլ անձինք: Հյուրանոցից օգտվելու պայմանները սահմանված են «Արդարադատության ակադեմիայի հյուրանոցից օգտվելու» կարգով՝ հաստատված Ակադեմիայի ռեկտորի համապատասխան հրամանի հիման վրա:
Հյուրանոցը բաղկացած է 16 երկտեղանոց սենյակներից, որոնք ապահովված են կենցաղային բոլոր հարմարություններով՝ լոգասենյակ, սառնարան, հեռուստացույց, օդորակիչ, նաև ինտերնետային կապ: