Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտ
Դեպարտամենտն իրականացնում է դատավորների և դատախազների տարեկան վերապատրաստումը հեռաուսուցման ձևաչափով: Հեռաուսուցման ծրագրերի միջոցով տարեկան կտրվածքով շուրջ 400 դատավոր և դատախազ անցնում է վերապատրաստում: Դեպարտամենտը, օտարերկրյա գործընկերների հետ համագործակցելով, մշակել և ներդրել է հետևյալ հեռաուսուցման դասընթացները. Ժամանակի և սթրեսի կառավարում, Փաստարկում և հռետորիկա, Մարդկային ռեսուրսների կառավարում իրավական ոլորտի մասնագետների համար, Փախստականների իրավունք վարչական դատարանի դատավորների համար, Երեխայի իրավունքների պաշտպանություն քրեական գործերով վարույթի ընթացքում, Փախստականների իրավունք քրեական դատարանի դատավորների և դատախազների համար: Դեպարտամենտը շարունակաբար մշակում և փորձարկում է նորարական թվային ուսուցման լուծումներ դատավորների և դատախազների համար՝ օգտագործելով խաղաֆիկացման տեխնիկաներ, միկրո ուսուցման մոտեցումներ, թվային վիճակագրության մոդելներ, սցենարների վրա հիմնված ուսուցման հնարներ:
Արտաշես Խուրշուդյան
Հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1979 թ., մարտի 13, ք. Երևան
Կրթություն
2011 թ. հունվար-հունիս ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
2001-2004 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրա
1999-2001 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրա
1995-1999 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատ
1995 թթ. N 147 միջնակարգ դպրոց, ավարտել է ոսկե մեդալով
Գիտական աստիճան, կոչում
Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Ատենախոսության թեման
«Հեռակրթության համակարգերի ներդրման հիմնախնդիրները և զարգացման միտումները ՀՀ-ում»
Աշխատանքային փորձ
2017 թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման և ՏՏ դեպարտամենտի ղեկավար
2014-2017 թ. Արդարադատության ակադեմիայի հեռաուսուցման վարչության պետ
2005 թ-ից սեպտեմբերից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման լաբորատորիայի վարիչ
2001-2003 թ. «Հայկակական հեռաուսուցման Ցանց» ծրագրի համակարգող, Տեմպուս Եվրոպական ծրագիր
Վերապատրաստումներ
Մասնակցել է բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումների Հայաստանում և արտերկրում
Օտար լեզուներ
Ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն
Հրապարակումներ
Հեղինակ և համահեղինակ է 9 ուսումնական ձեռնարկների և հոդվածների, 10 հեռաուսուցման դասընթացների և փաթեթների: 6 անգլալեզու հեռաուսուցման դասընթացների մեթոդոլոգիայի մշակող: 55 միկրո ուսուցման դասընթացների մեթոդոլոգիայի մշակող և ուսուցման ռազմավարության հեղինակ:
Պատվոգրեր և շնորհակալագրեր
- Ոսկե Մեդալ, Արդարադատության ակադեﬕայի հիﬓադրման 5 - ամյակի կապակցությամբ, Արդարադատության ակադեմիա, Երևան, 2018
- Ներսես Շնորհալի հուշամեդալ, Արդարադատության ակադեմիայում հեռավար ուսուցման համակարգի ներդրման համար, ՀՀ արդարադատության նախարարություն, Երևան, 2016
- Պատվոգիր, Երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների, մասնագետների պատրաստման գործում ունեցած ավանդի համար և ԵՊՀ հիմնադրման 95 – ամյակի կապակցությամբ: Երևանի պետական համալսարան, Երևան, 2014
- Շնորհակալագիր, Սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացման գործում ունեցած անձնական ներդրման համար: Հայաստանի Հանրապետության Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Երևան, 2011
- Պատվոգիր, Անբասիր աշխատանքի, մասնագետների պատրաստման գործում ունեցած զգալի ավանդի համար և Երևանի Պետական Համալսարանի 90-ամյա տարեդարձի կապակցությամբ, Երևանի պետական համալսարան, Երևան, 2009
