ՏԱՌԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՉԱՓՍԵՐ

ԿԱՅՔԻ ԳՈՒՅՆԸ

Արդարադատության Ակադեմիա - ԱՐԴԱՐԱԴԱՏՈւԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱ

Համագործակցության եվ հանրային կապերի բաժին

Բաժինն իր գործունեության նպատակների ու խնդիրների կենսագործման ուղղությամբ աշխատանքներ է իրականացնում հետևյալ ուղղություններով՝ հայաստանյան, օտարերկրյա և միջազգային կառույցների հետ համագործակցության հաստատում և ընդլայնում, ինչը Ակադեմիայի գործունեության առանցքային ուղղություններից է, Ակադեմիայի գործունեության հրապարակայնության ապահովում (տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցների և լրագրողների միջև հաղորդակցության կազմակերպում, Ակադեմիայի հանրային միջոցառումների լուսաբանում, Ակադեմիայի կողմից կամ նրա մասնակցությամբ կազմակերպված աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ հանրության իրազեկմանն ուղղված տեղեկատվական փաթեթների մշակում, թարգմանում և տարածում, համացանցային պաշտոնական կայքէջի սպասարկում և այլն), այցերի, միջոցառումների կազմակերպում, հասարակայնության հետ կապերի զարգացում և ամրապնդում, ընթացիկ այլ աշխատանքներ:

 

Իզաբելլա Գալստյան 
Համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար 

 

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 
24 նոյեմբերի 1986թ., ք.Երևան 


Կրթություն
2007-2009 թթ. Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա՝ միջազգային իրավունք մասնագիտացմամբ 
2003–2007 թթ. Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների  ֆակուլտետի   բակալավրիատ 
1993–2003 թթ. Երևանի   թիվ 192 միջնակարգ դպրոց


Աշխատանքային գործունեություն
2024 թ. փետրվարից Արդարադատության ակադեմիայի համագործակցության և հանրային կապերի բաժնի ղեկավար 
2018-2019թթ. «Rent Expo» ընկերությունում միջոցառումների կազմակերպիչ: ԱՊՀ երկրների հետ համագործակցության պատասխանատու
2013-2017թթ. «Englsih for everyone» անգլերեն լեզվի մասնավոր դասընթացների կազմակերպիչ
2011թ. պրակտիկա Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 
2009թ.  պրակտիկա ՀՀ Արտաքին Գործերի նախարարությունում
1997-2001թթ. հաղորդավար «Հ1» հեռուստաընկերությունում

 

Օտար լեզուներ 
Ռուսերեն, անգլերեն


Ընտանեկան կարգավիճակ 
Ամուսնացած է, ունի մեկ դուստր

img